Թուրքիայում 7 ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառի հրկիզման կասկածանքով
Անթալիայում անտառի չկանխամտածված հրկիզման կասկածանքով Ռուսաստանի յոթ քաղաքացի է բերման ենթարկվել, ապա՝ ձերբակալվել, «ՌԻԱ Նովոստի՞-ին հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Չագլարջա շրջանում, երբ զբոսաշրջիկները քայլում էին «Լիկիայի արահետ» երթուղով:
«Տեղական օրենսդրության համաձայն՝ իրավապահ մարմինները թարգմանչի ներգրավմամբ արձանագրություն են կազմել գործով կասկածյալների եւ վկաների ցուցմունքների վերաբերյալ»,- ասել է ՌԴ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նույն օրը գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է ժանդարմական կայան՝ միջադեպի պատճառները պարզելու համար։ Նա հանդիպել է ձերբակալվածներին, բացատրել նրանց առաջադրված մեղադրանքների էությունը եւ առաջիկա դատավարության իրավական կողմերը:
Արդեն կիրակի օրը դատական նիստ է տեղի ունեցել, ռուսներին անվճար պետական փաստաբաններ են տրամադրվել, նրանց տրամադրվել է նաեւ թարգմանություն։
«Դատարանը որոշում է կայացրել կալանավորել ռուս զբոսաշրջիկներին միջադեպի հանգամանքների վերաբերյալ նախաքննության ընթացքում»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ գլխավոր հյուպատոսությունը հարցում է ուղարկել տեղի իշխանություններին՝ պահանջելով տրամադրել գործի նյութերը եւ մուտք ապահովել բանտարկյալների մոտ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...