Հրապարակվել է ամենաթանկարժեք մեքենաշինական ընկերությունների ցանկը
Ամերիկյան Interbrand խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ամենաթանկարժեք ընկերությունների ամենամյա վարկանշային ցանկը:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ավտոմաբիլային ընկերությունների թվում առաջին տեղն զբաղեցրել է Toyota ընկերությունը, որը 7-րդ հորիզոնականն է զբաղեցրել ընդհանուր վարկանիշում: Ճապոնական ընկերությունը գնահատվում է 54,1 մլրդ դոլար, որը 5 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի:
Երկրորդ տեղում է գերմանական Mercedes-Benz-ը՝ 50.8 մլրդ դոլարով (3 տոկոս աճ), իսկ առաջատար եռյակը եզրափակում է BMW-ն՝ 41,6 մլրդ դոլարով (5 տոկոսի աճ): Անցյալ տարվա համեմատ առաջատարների եռյակն անփոփոխ է մնացել:
Առաջատար հնգյակում, սակայն, փոփոխություններ եղել են: Եթե անցյալ տարի 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրել էին ճապոնական Honda և հարավկորեական Hyundai-ն, ապա այս տարի 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Tesla-ն բարձրացել է 4-րդ հորիզոնական: Անցյալ տարի այն վեցերորդն էր: Իլոն Մասկի ընկերությունը գնահատվում է 36.3 մլրդ դոլար:
Առաջատար տասնյակում տեղ են գտել Hyundai, Audi, Volkswagen, Ford և Porsche ընկերությունները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...