Հայտնի է Apple համակարգիչների գաղտնի ռեժիմը
MacBook Pro նոր նոութբուքերը ստացել են բարձր արտադրողականության թաքնված ռեժիմ: Այդ մասին հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով MacRumors պարբերականին:
Մեդիայի լրագրող Սթիվ Մոզերը հայտնաբերել է բարձր հզորության գաղտնի ռեժիմի հիշատակումը macOS Monterey բետա-տարբերակի կոդում: Մասնագետը ենթադրել է, որ որոշակի կարգավորումների դեպքում համակարգիչները կաշխատեն առավելագույն արտադրողականությամբ:
Ընկերությունում հաստատել են հատուկ ռեժիմի առկայությունը: Apple-ի ներկայացուցչի խոսքով՝ այդ կարգավորումը հակադրվում է ցածր էներգախնայողության ռեժիմին, որում պորտատիվ համակարգիչը նվազեցնում է պրոցեսորի աշխատանքի հաճախականությունը մարտկոցում էներգիայի պաշարը խնայելու համար: Բարձր հզորության ռեժիմը կօգտագործվի մեծածավալ տվյալների, տեսանյութերի եւ բարդ գրաֆիկայի հետ փոխազդեցության դեպքում:
Apple-ում նաեւ նշել են, որ կարգավորումը հասանելի կլինի միայն 16-դյույմանոց էկրանով եւ M1 Max պրոցեսորով MacBook Pro թոփ նոութբուքերի համար: 14-դյույմանոց մոդելները չեն ստանա այդ գործառույթի ապահովումը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...