«Սարսափելի ողբերգություն։ Ես կոտրված եմ»․ Բոլդուինի զարմուհի Հեյլի Բիբերը՝ սպանված ուկրաինուհու մասին
Հեյլի Բիբերն առաջին անգամ խոսել է ողբերգության մասին, որի մեղավորը նրա հորեղբայր Ալեք Բոլդուինն է։ Մոդելը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին։
Մահացու կրակոցը հնչել է «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Սանտա Ֆեում: Ալեք կրակել է ատրճանակից լի վստահությամբ, որ այն լիցքավորված է ոչ ռազմական փամփուշտներով։ Օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել է, իսկ ռեժիսոր Ջոել Սոուլսը ծանր վիրավորվել է։
Հայտնի դերասանի զարմուհին չի կարողացել անմասն մնալ ողբերգությունից, որը նրա ընտանիքի կյանքը բաժանել է երկու մասի՝ «առաջ» եւ «հետո»: Հեյլին հրապարակել է անկեղծ գրություն․ «Իմ բոլոր մտքերը Գալինա Հաթչինս ընտանիքի հետ են։ Դա աներեւակայելի ու սարսափելի ողբերգություն է», - գրել է Բիբերը։
Նա ընդգծել է, որ չափազանց մտահոգված է նաեւ ռեժիսոր Ջոել Սքոուլզի ճակատագրով: «Ես ուղղակի կոտրված եմ», — վստահեցրել է երգիչ Ջասթին Բիբերի կինը:
Մոդելի հայրը նույնպես ցավակցություն է հայտնել Գալինայի ընտանիքին, ինչպես նաեւ Ջոելի հարազատներին: «Ընկերներ, ես ոչինչ չեմ կարող ասել, բացի խնդրելուց, որ աղոթեք։ Խնդրում եմ։ Բոլոր նրանց համար, ովքեր տուժել են այդ ողբերգությունից», — Instagram-ում գրել է Ալեքի կրտսեր եղբայրը՝ Սթիվեն Բոլդուինը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...