Մենք իշխանություն չունենք, կամ եթե ունենք՝ ահավոր վախկոտ, մարդ էլ չկարողանա՞ իր տունը պահի. Քաղաքացիները՝ սահմաններին տիրող վիճակի մասին (տեսանյութ)
Ադրբեջանական զորքերը մայիսից ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, ամրապնդվել են, շինարարություններ են իրականացնում ու անգամ փակել են միջպետական ճանապարհի՝ Գորիս-Կապան հատվածը ու ոստիկանական անցակետ տեղադրել։
«Փաստինֆո»-ն մայրաքաղաքի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ են մտածում՝ ՀՀ սահմաններին կատարվող իրադարձությունների մասին։
Քաղաքացիները մեզ հայտնեցին, որ որոշ չափով են տեղեկացված իրադարձություններին, իսկ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը մամուլն է: Քաղաքացիներից մեկը նկատեց.
«Մտածում եմ, ժողովուրդը քնած է, պետք է արթնանան, որ մի հարց լուծեն»։
Մյուսներն էլ կարծում են, որ արտաքին ուժերը միայն կկարողանան թշնամու կամայականություններին վերջ դնել. «Մենք իշխանություն չունենք, կամ եթե ունենք, ահավոր վախկոտ, մարդ էլ չկարողանա իր տունը պահի։ Միայն մի ուժ պետք է լինի, որ ձեռքը դնի էստեղ, թուրքը չկարողանա ոչինչ անի»։
Ոմանք էլ կարծում են՝ ամեն օր սահմանին փոխհրաձգություն չի կարող լինել ու, ի վերջո, պետք է վերջնական սահմաններ գծվեն։ Այս պահին հույս էլ չունեն, որ հարցերը կլուծվեն։
«Մեր 30 տարվա քաղաքականության արդյունք է, ներառյալ այսօր։ Ապրել ենք խաբված, նորմալ արտաքին քաղաքականություն չի վարվել, Ադրբեջանն ուժեղացել է, իսկ մենք՝ թուլացել։ Ես ինձ խաբված եմ զգում որպես հայ»,- ասաց քաղաքացիներից մեկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ