Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը
ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նախաձեռնությունն առաջարկել էին Ադրբեջանն ու Թուրքիան։ «Ռուսաստանն աջակցել է այդ նախաձեռնությանը։ Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը հստակ պատասխանում է տվյալ ձեւաչափի բոլոր առաջարկվող մասնակիցների շահերին։ Մեր կարծիքով՝ այդ մեխանիզմի թողարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, հակասությունների կարգավորմանն ու տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, մարդասիրական պոտենցիալի բացահայտմանը։ Մենք տեսնում ենք մի շարք արեւմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, ձգտումը խոչընդոտել որոշ գործընթացների»,- ասել է Զախարովան։
«Մենք աջակցում ենք այդ ձեւաչափին, սակայն նախաձեռնությունն այլ երկրներինն է։ Եվս մեկ անգամ նշեմ՝ մենք կողմենք ի շահ բոլոր մասնակիցների 3+3 ձեւաչափի գործարկմանը»,-հավելել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...