ԱՄՆ-ն Հայաստանում հետընթաց է տեսնում
«Հրապարակը» գրում է . «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արեւմտյան իշխանությունների եւ միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երեւում է սորոսական շրջանակների դժգոհություններից եւ արեւմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան։
Մենք տեղեկացանք, որ վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, այդ թվում` քաղհասարակություն, ընդդիմություն, եւ չի թաքցնում իրենց դժգոհությունն այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում: Գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ասպարեզում Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցում: Իսկ մտահոգությունները մի քանի ուղղությամբ են, նախ` խոսքի ազատության հետ կապված հարցերում: ԱՄՆ իշխանությունները տարակուսած են, որ զրպարտությունը եւ վիրավորանքը մեզանում քրեականացվել են, եւ բարձրացվել են տուգանքների չափերը: Նրանք խնդիր են տեսնում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի հետ կապված: Հաջորդ ուղղությունն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կամայական է կիրառվում` միայն իշխանությունների թիրախների նկատմամբ:
Մյուսը վերաբերում է համայնքների խոշորացմանը, որը եւս, ըստ ամերիկյան հայացքի, համապատասխանեցվում է իշխանությունների քիմքին: Եվ վերջապես, ամերիկյան կառավարությունը մտահոգված է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումներից: Մենք ենթադրում ենք, որ Գորիսի փոխքաղաքապետին եւ Սիսիանի քաղաքապետին հապճեպ ազատ արձակելու հիմքում նաեւ այս դժգոհություններն են ընկած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ