Յուրի Վարդանյանը պաշտոնը լքել դեռ չի պատրաստվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատրաստվո՞ւմ եք լքել Վրաստանը` հարցրինք Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին, ե՞րբ կգա նոր դեսպան Սերգեյ Մինասյանը: «Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Վրաստան է ժամանելու Հայաստանի ԱԺ բավականին ներկայացուցչական պատվիրակությունը` Արա Բաբլոյանի գլխավորությամբ, այդ այցն ենք նախապատրաստում:
Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ոչինչ չեմ կարող ասել»: Բոլոր դեպքերում, կթողնե՞ք Ձեր պոստը: «Չի բացառվում, սակայն ժամկետների մասին որեւէ բան ասել չեմ կարող»: Պոստը թողնելուց հետո կգնաք Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ կմնաք Հայաստանում:
Հիշեցնենք, որ հայտնի ծանրորդն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել Ս․ Սարգսյանի հրավերով եւ տեւական ժամանակ նրա խորհրդականն էր: «Կգնամ ԱՄՆ` առողջական խնդիրներով, հետո հետ կգամ Հայաստան»,- ասաց Յուրի Վարդանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...