Թուրքական պետական ավիաուղիները քարտեզից «ջնջել է» Հայաստանը
Թուրքական ավիաուղիներ (THY) պետական ընկերությունը թռիչքային քարտեզից ջնջել է Հայաստանի Հանրապետությունը։ Թվիթեր սոցիալական ցանցում աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել, որը հարուցել է ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա վերլուծաբանների, դիվանագիտական հանրության զարմանքը։
Անի Պողոսյան անունով օգտատերը՝ «Մի փոքր ամրապնդեք Ձեր փաստարկները… տեսանյութը կօգնի՞» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել Թուրքական ավիաուղիներ (Turkish Airlines) ընկերությանը պատկանող ինքնաթիռում ուղևորների համար հասանելի թռիչքային քարտեզից, որում հարավկովկասյան քարտեզից ջնջված է, պարզապես չկա Հայաստանի Հանրապետությունը։
Ի դեպ, ուղևորը, ով նկարահանել է քարտեզը, մանրամասնորեն ցուցադրում է տարածաշրջանը. քարտեզում երևում են բոլոր երկրները՝ քաղաքներով, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, սակայն ՀՀ տարածքի վրա որևէ գրություն չկա։
Ի դեպ, տվյալ քարտեզով թուրքական ընկերությունը ոչ միայն «ջնջել է» ՀՀ տարածքը, այլև ՀՀ տարածքները միացրել է Թուրքիայի տարածքին։
Այսինքն՝ թուրքական այս ընկերությամբ երթևեկող յուրաքանչյուր ուղևոր, ով օգտվում է այս քարտեզից, իսկ թռիչքների ընթացքում ուղևորները սովորաբար ուսումնասիրում են քարտեզը, պարզապես չեն տեսնում Հայաստանի Հանրապետությունը, քանի որ դրանում Հայաստանը պարզապես չկա, այն ներկայացված է՝ որպես Թուրքիային կից տարածք։ Կարելի է պատկերացնել, թե տարվա ընթացքում քանի միլիոն մարդ է օգտվում պետական այս ավիաընկերության ծառայություններից և ծանոթանում քարտեզին՝ առանց Հայաստանի։
Անի Պողոսյանի գրառման ներքո քննարկումներ են ծավալվել թուրքական պետական ընկերության նմանօրինակ պահվածքի դրդապատճառների շուրջ, սակայն հատկապես հետաքրքրական էր 2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունը։
Նա մասնավորապես գրել է․ «Հայաստանի Հանրապետությունն անհավանականորեն ջնջված է Turkish Airlines-ի թռիչքային քարտեզից: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը