Գիտնականները ստեղծել են ցավի ուժգնությունը որոշող ալգորիթմ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից մի խումբ հետազոտողներ մշակել են DeepFaceLIFT կոչվող համակարգը, որն ունակ է որոշել ցավի ինտենսիվությունը՝ ըստ մարդու դեմքի արտահայտության։
Այս համակարգն իրենից ներկայացնում է երկփուլ ալգորիթմ, որում առաջնային մշակումն իրականացնում է նեյրոցանցը, իսկ ելման տվյալները մշակվում են ռեգրեսիայի օգնությամբ։ Ընդ որում , ի տարբերություն նման այլ համակարգերի, նոր մշակումը եզրակացություններ է անում ոչ միայն պատկերների հիման վրա, այլեւ հաշվի առնելով բազմաթիվ այլ գործոններ՝ այդ թվում տարիքը, սեռն ու դեմքի մաշկի գույնը։
DeepFaceLIFT –ը փորձարկումների ժամանակ ճիշտ է կռահել ցավի ինտենսիվությունը դեպքերի 35 տոկոսում, մինչդեռ նույնատեսակ այլ համակարգերի համար այդ ցուցանիշը տատանվում է 19 տոկոսի սահմանում։
Որպեսզի համակարգը պատրաստ լինի բժշկական հաստատություններում կիրառվելու համար՝ գիտնականները մտադիր են զգալիորեն ընդլայնել ելման տվյալների հավաքածուն՝ ալգորիթմի կատարելագործման համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում