Քննիչ հանձնաժողովում փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել քաղաքական դեմքերի
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում որեւէ գործընթաց դեռեւս չկա:
Սակայն, ինչպես նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, նույնիսկ չձեւավորված պայմաններում այն մոտեցումները, որոնք ներկայացված են եղել, եւ որոնք դրված են լինելու այդ հանձնաժողովի հիմքում, որեւէ ձեւով ընդունելի չեն` սկսած հանձնաժողովի անդամների համամասնությունից:
«Եթե հանձնաժողովը ձեւավորվի անվտանգության հարցերի հանձնաժողովի հիմքով, ապա իշխանությունն ունենալու է 7 ներկայացուցիչ, իսկ ընդդիմությունը` 4: Բնականաբար, այդ համամասնությամբ չի կարելի համարել, որ հնարավոր է արդյունավետ աշխատել: Այս ձեւով այդ հանձնաժողովը որեւէ օբյեկտիվություն ապահովել չի կարող: Էլ չեմ խոսում այն մասին, որ փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել անձանց, որոնք ոչ թե փորձագետ են, եթե նույնիսկ ունեն ռազմական բնույթի գիտելիքներ, այլ իրականում քաղաքական դեմքեր են, ովքեր ընտրություններից առաջ այս կամ այն ձեւով շփման մեջ են եղել իշխանության հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ