Պուտինը խոսել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։ Այս մասին համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում, հայտնում է Ռիա Նովոստին։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա և դաշնակցային բնույթ ունեն։ Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն»,-նշել է Ռուսաստանի նախագահը։
Վլադիմիր Պուտինը կարևորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակները կարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը և նախանշել հետագա համատեղ աշխատանքը։
«Հուսով եմ՝ ֆորումը կանցնի ստեղծագործական, կառուցողական մթնոլորտում և սկիզբ կդնի նոր նախաձեռնությունների, որոնք կնպաստեն հայ-ռուսական գործընկերության ամրապնդմանը»,-հավելել է ՌԴ նախագահը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...