«Ես ուզում եմ երեխա ոնենալ»․ Ռեբել Ուիլսոնը բացահայտել է կտրուկ նիհարելու պատճառը
41-ամյա Ռեբել Ուիլսոնը պատմել է, թե որն է եղել իր նիհարելու գլխավոր պատճառը։ Ամերիկացի դերասանուհին հավաստիացրել է, որ հասկանում է, թե ինչու են մարդիկ շարունակում քննարկել իր կերպարանափոխությունը։
Դերասանուհին սկսել է նիհարել 2019 թվականին։ Ընդհանուր առմամբ նրան հաջողվել է ազատվել 30 կիլոգրամից։ Այս ցուցանիշը ցնցող է։ Ռեբելը չի թաքցնում, որ երազում էր մայր դառնալ, բայց հղիանալու փորձերն անհաջող էին։
Հենց դրա հետ կապված խնդիրներն են դարձել կատալիզատոր՝ նիհարելու ճանապաչհին։ Արտիստուհին հույսը չի կորցնում, որ կկարողանա զգալ մայրության բերկրանքը։
«Ես մեծացել եմ՝ առանձնապես հաշվի չառնելով իմ արտաքինը։ Ես միշտ եղել եմ աղջիկ-անհատականություն։ Բայց այն բանից հետո, երբ անցյալ տարի ինձ հաջողվեց նկատել փոփոխություններ առողջությանս մեջ, ես հասկացա, որ կապ եմ ձեռք բերել իմ իսկական ես-ի հետ», - հավաստիացրել է Ռեբելը։
Սակայն նա ընդգծել է, որ նիհարել ցանկանալու համար պետք է դուր գա այդ ճանապարհը, այլ ոչ թե պատկերացումն այն մասին, թե վերջապես կարելի է կրել սիրելի զգեստը։
«Վերջին երկու տարիներին ես զբաղվում եմ իմ բեղմնավորման խնդիրներով եւ հուսով եմ, որ մի օր իմ սեփական ընտանիքը կունենամ։ Բայց դեռ այնքան էլ պարզ չէ, թե արդյոք կա կապ։ Ես հասկանում եմ, որ դա դեռ վերջը չէ։ Ես փորձում եմ ողջ ուժերով, եւ հուսով եմ, որ ամեն ինչ անպայման կստացվի», - Stellar ամսագրի հետ զրույցում ասել է դերասանուհին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...