Ամերիկյան Miss Russian USA գեղեցկության մրցույթին հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին փոխարինել է Աննա Սեդոկովան
Քսենիա Սոբչակին հաղորդավարի կարգավիճակում հրավիրվել են Լոս Անջելեսում Miss Russian USA գեղեցկության մրցույթին: Առաջին գեղեցկուհուն ընտրել են հոկտեմբերի 15-ին: Սակայն մրցույթի նախօրեին Սոբչակին, որը մահվան ելքով ավտովթարի պատճառով հայտնվել է սկանդալային իրավիճակում, փոխարինել է մեկ այլ հաղորդավարուհի՝ երգչուհի Աննա Սեդոկովան։ Այս մասին Instagram-ում հայտնել է մրցույթի էջը:
Եթե նախկինում էջում հրապարակում էին պաստառներ, որոնցում պատկերված էր Քսենիա Սոբչակը, ապա մրցույթի վերջին օրը նրա տեղը զբաղեցրել է Սեդոկովան:
Մեր հիանալի հաղորդավարուհի Աննա Սեդոկովան եւ նրա անհավանական գործընկեր Անդրեյ Կազակը պատրաստ են լավ ժամանակ անցկացնել վաղը: Սա անմոռանալի շոու կլինի։ Կհանդիպենք վաղը», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ակնհայտ է, որ Սոբչակի՝ մրցույթը վարելուց հրաժարվելու պատճառը մահացու ելքով ավտովթարն է եղել։ Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի 38-րդ կմ-ին։ Մերսեդեսի վարորդը, ինչպես պնդում են ականատեսները, վազանց է կատարել, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է Volkswagen Polo-ին, այնպես որ վերջինս հետ է շպրտել երթեւեկող միկրոավտոբուսին: Վթարված մեքենայի սրահում երեք մարդ է եղել, ուղեւորներից մեկը՝ Մոսկվայի մարզի 35-ամյա բնակչուհին մահացել է։ Սոցցանցերում Սոբչակին դատապարտում են անմարդկային վերաբերմունքի համար։ Նա նույնիսկ չի հետաքրքրվել տուժած ավտոմեքենայի ուղեւորների վիճակով:
Քսենիան նույնպես վնասվածքներ եւ ուղեղի ցնցում է ստացել։ Սակայն վնասվածքները նրան չեն խանգարել հայտնվել «Андрей Малахов. Прямой эфир» հեռուստաշոուի եթերում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...