Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ կինո
Հունիսին Մեգան Մարքլը երկրորդ անգամ մայր է դարձել՝ Սասեքսի դուքսները դուստր են ունեցել, որին անվանել են Լիլիբեթ Դիանա։ Ճիշտ է, Մեգանը չի պատրաստվում դեկրետում երկար մնալ։ Նախօրեին դքսուհին իր շրջապատին հայտնել էր, որ ցանկանում է վերադառնալ կինո։ Այս մասին հայտնում է People Talk-ը։
Թագավորական մեկնաբան Նիլ Շոնը պատմել է, որ այժմ Մեգանը ցանկանում է սուպերհերոսուհու դերում հանդես գալ։ «Ըստ այն տեղեկությունների, որոնք ես ստացել եմ դքսուհու լավ ընկերոջից, նա կցանկանար վերսկսել իր դերասանական գործունեությունը։ Հատկապես կցանկանար իրեն փորձել սուպերհերոսուհու դերում։ Դրանում նա տեսնում է իր ապագան», - Շոնի խոսքը մեջբերում է Daily Star-ը։
Նշենք, որ Մեգան Մարքլը դադարեցրել է իր դերասանական կարիերան այն բանից հետո, երբ 2017թ․-ին ծանոթացել է արքայազն Հարիի հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...