Միայնակ ու տարեց ճապոնացիների բնակարաններում մահվան մասին հաղորդող սարքեր կտեղադրվեն
Ճապոնիայում գոյություն ունի «կոդոկուշի» կոչվող ֆենոմենը: Սա մի իրավիճակ է, երբ մարդը մահանում է միայնության մեջ, եւ նրա մահվան մասին իմանում են միայն որոշ ժամանակ անց (երբեմն ամիսներ կամ տարիներ անց), երբ հարեւանները սկսում են բողոքել տհաճ հոտից: Այս մասին հայտնել է «Մոյա պլանետա» պորտալը:
Արդյունքում նման բնակարանները շատ դժվար է լինում մաքրել հոտից եւ բծերից, ուստի դժվարանւմ է դրանք նոր վարձակալներին տրամադրելը:
Այս իրավիճակից ելք է գտել ճապոնական անշարժ գույքի գործակալություններից մեկը: Տարեց միայնակ մարդկանց վարձով բնակարան տալիս՝ սենյակում տեղադրվում են արհեստական բանականությամբ սարքավորումներ, որոնք հաշվարում են էլեկտրաէներգիայի օգտագործումը: Եթե սարքավորումը 20 ժամվա ընթացքում հայտնաբերում է որեւէ անոմալիա, բնակարանում ակտիվանում է ձայնի ճանաչումը: Եթե վարձակալը չի պատասխանում, անշարժ գույքի գործակալությունը փոստով ծանուցում է ստանում խնդրի մասին:
Անշարժ գույքի գործակալությունը նշում է, որ տարեց վարձակալները սկզբում թերահավատորեն էին վերաբերում այս գաղափարին: Նրանք կարծում էին, որ իրենց վերահսկելու են տեսախցիկների միջոցով: Այս տարվա դեկտեմբերից սարքավորումները տեղադրվելու են 70.000 բնակարաններում:
Ըստ Vice-ի՝ 2018 թվականին միայն Տոկիոյում գրանցվել է միայնության մեջ մահվան 5.513 դեպք:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...