Ռուսաստանցի ակադեմիկոս. Թուրքական մոդելը ձեռնտու չէ Ադրբեջանի ղեկավարությանը
Անցած աշնան իրադարձություններից հետո թուրքական գործոնը տարածաշրջանում ակտիվացել է: Կարեւոր է հասկանալ, որ այդ գործոնն ավելի շուտ է հայտնվել՝ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ավելացմանը զուգահեռ, այդ թվում՝ ռազմական բնույթի: Այս մասին «Հայաստան եւ Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» աշխարհաքաղաքական նստաշրջանի ժամաակ ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ֆյոդոր Վոյտոլովսկին:
«Ընդ որում, ես վստահ չեմ, որ այն մոդելը, որն այժմ Թուրքիան քարոզում է Ադրբեջանում, իսկապես երկարաժամկետ հեռանկարում ձեռնտու է Ադրբեջանի ղեկավարությանը: «Մեկ ազգ, երկու երկիր» մոդելը ենթադրում է, որ կա ավագ գործընկեր եւ կրտսեր գործընկեր: Ես շփվել եմ թուրք գործընկերների հետ, ովքեր ադրբեջանցիներին «կրտսեր եղբայրներ» անվանեցին: Այսինքն ՝ նախանշվել են լուրջ փոփոխություններ, որոնք կշարունակեն զարգանալ»,- հավելել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...