Գուտերեշը հայտարարել է, որ մարդկության 40 տոկոսը չի կարող իրեն առողջ սննդակարգ թույլ տալ
Մոտ 3 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող իրեն առողջ սննդակարգ թույլ տալ: Այս մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ տեսաուղերձի ժամանակ:
«Այսօր մարդկության 40 տոկոսը չի կարող իրեն առողջ սննդակարգ թույլ տալ: Դա 3 միլիարդ մարդ է,- ասել է նա:- Սովն աճում է, աճում է թերսնված եւ ճարպակալած մարդկանց թիվը»:
Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրների արդյունքում իրավիճակը լրջորեն վատթարացել է. մոտ 140 միլիոն մարդ այժմ սննդի պակաս է զգում: «Միեւնույն ժամանակ, սննդամթերք աճեցնելու, սպառելու եւ վերամշակելու եղանակները մեծ բեռ են մեր մոլորակի համար: Դրանք աննախադեպ ծանրաբեռնվածություն են ստեղծում մեր ռեսուրսների, կլիմայի եւ շրջակա միջավայրի համար եւ տրիլիոնավոր դոլարներ են արժենում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...