ԱՄՆ իշխանությունները կշարունակեն օգնել Թայվանին ինքնապաշտպանության ապահովման գործում
ԱՄՆ իշխանությունները կշարունակեն օգնել Թայվանին ինքնապաշտպանության ապահովման գործում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի հանձնառությունն աջակցել Թայվանին անդրդվելի է եւ նպաստում է խաղաղության եւ կայունության պահպանմանը Թայվանի նեղուցում եւ ամբողջ տարածաշրջանում: Այդ պատճառով մենք կշարունակենք օգնել Թայվանին ապահովել բավարար ինքնապաշտպանական կարողություններ»,-ասել է նա: «Պաշտպանության ոլորտում մեր մոտեցումն ու հարաբերություններն առաջնորդվում են Թայվանի հետ հարաբերությունների ակտով [1979], եւ մենք հավատարիմ կլինենք օրենքով ստանձնած մեր պարտավորություններին, մենք կշարունակենք աջակցել Թայվանի ինքնապաշտպանությանը եւ դեմ կլինենք ստատուս քվոյի միակողմանի փոփոխություններին: Թայվանի հետ մեր պաշտպանական աջակցությունը շարունակում է կենտրոնացած մնալ ՉԺՀ-ի ներկայիս սպառնալիքին դիմակայելու վրա»,-ավելացրել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...