Քննարկում է հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին հայրենի իշխանությունը քննարկում է հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը հայրենի խորհրդարանում պետք է կայանա հանձնաժողովների համատեղ նիստ, որը կազդարարի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի հենց այդ համատեղ նիստում անձամբ ներկայացնել բյուջեի նախագիծը, այնուհետ «պաս տալ» ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին, որն այդ ոլորտում դեռեւս նոր է ու անփորձ:
Հարցը դեռեւս քննարկումների փուլում է, ու վերջնական պատասխան չկա: Հայտնի է նաեւ, որ խորհրդարանում կլինեն նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. ամեն մեկը պետք է ներկայացնի իր ոլորտի հետ կապված ծախսերը, լուծումները տարբեր հարցերում:
Ի դեպ, նշենք, որ նախարար Մկրտչյանն էլ իր ոլորտում է անփորձ ու առաջին անգամ պետք է խորհրդարանի «դատին» ներկայանա նախարարի կարգավիճակում: Ինչպես հայտնի է, Նարեկ Մկրտչյանը մինչեւ այս եղել է իմքայլական պատգամավոր, ու բոլորի համար անհասկանալի է, թե նա ինչպես պետք է այդ հսկայական նախարարության ծախսերը ներկայացնի:
Մենք տեղեկացանք նաեւ, որ հոկտեմբերի 25-ին՝ բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո, հանձնաժողովներում քննարկումները կվերսկսեն նոյեմբերի 1-ից, քանի որ հայրենի խորհրդարանում հոկտեմբերի 26-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ