Քաղաքական շահերը խանգարում են ԼՂ հակամարտության կողմերին համաձայնության հասնել. Պատրիարք Կիրիլ
Քաղաքական շահերը խանգարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության հասնել, մինչդեռ կոնֆեսիաների ներկայացուցիչներն առավելություններ ունեն բանակցային գործընթացում՝ հիմնված Աստծո հանդեպ հավատքի, ընդհանուր բարոյական արժեքների եւ միմյանց նկատմամբ վստահության վրա, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը, որը տեղի է ունենում Մոսկվայում, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսական եկեղեցու առաջնորդը հոկտեմբերի 12-13-ը Մոսկվայում հանդիպումներ է անցակացնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահի հետ: Հոկտեմբերի 13-ին կայանալիք հանդիպումը եռակողմ է լինելու:
«Եթե խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է, ապա քաղաքական գործոնը առկա է, եւ երբ այդ գործոնը գերակշռում է, բանակցությունները դառնում են ավելի դժվար: Երբեմն, մեր կրոնական տեսանկյունից, մեզ ուղղակի անբացատրելի է թվում, թե ինչու մարդիկ չեն կարողանում վստահել միմյանց: Նրանք չեն կարողանում համաձայնության գալ, քանի որ քաղաքական շահեր են շոշափվում», - ասել է պատրիարք Կիրիլը:
Նրա խոսքով՝ կրոնական առաջնորդներն առավելություն ունեն նման խնդիրները քննարկելիս, քանի որ «ունեն ընդհանուր հիմք՝ հավատքն առ Աստված եւ բարոյական արժեքների համակարգ, պարկեշտություն եւ վստահություն միմյանց նկատմամբ, ինչը ստեղծում է բարենպաստ մթնոլորտ»:
«Այս ավելի քան 30 տարիների ընթացքում, ինչ ճանաչում ենք միմյանց, չի եղել մի դեպք եւ թեմա, որը մեզ կբաժանի եւ լարվածություն կառաջացնի: Մենք միշտ գտել ենք մեր քննարկած հարցերի լուծումը», - ասել է պատրիարք Կիրիլը՝ դիմելով ադրբեջանցի մահմեդականների առաջնորդին:
Պատրիարք Կիրիլը երեքշաբթի ավելի վաղ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...