Ֆիլիպինների նախագահը կոչ է արել պատվաստմանը կասկածողներին ներարկել քնած ժամանակ
Ֆիլիպինների նախագահը կոչ է արել COVID-19-ի դեմ պատվաստմանը կասկածողներին ներարկել քնած ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Inquirer-ին։
«Շատ մարդկանց գիտեմ, ովքեր դեռ կասկածում են։ Սա խնդիր է, մարդիկ, ովքեր չեն ցանկանում պատվաստված լինել։ Ուստի մենք նրանց կգտնենք իրենց բարանգաներում (թաղամասերում)։ Կմտնենք նրանց տուն, քանի դեռ քնած են, եւ վերջ»,- մեջբերում է թերթը Դուտերտեի խոսքերը։
«Եկեք պատվաստենք նրանց գիշերները»,- առաջարկել է Ֆիլիպինների նախագահը։ Նրանց, ովքեր արդեն պատվաստված են, նա խորհուրդ է տվել դիմակներ կրել եւ պահպանել հեռավորություն, որպեսզի չտարածեն COVID-19-ը։
Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված է Ֆիլիպինների 23,1 մլն բնակիչ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...