Գարեգին Բ-ն մեկնել է Մոսկվա. նա հանդիպելու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հետ
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...