Պալմայի օդանավակայանը, որտեղ հրաբուխ է ժայթքում, վերսկսում է աշխատանքը
Պալմա կղզու օդանավակայանը (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) վերսկսում է աշխատանքը, որը դադարեցվել է ժայթքող հրաբխի մոխրի պատճառով: Այդ մասին շաբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է Իսպանիայի օդային նավահանգիստների օպերատորը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա տեղեկատվությամբ՝ «Պալմայի օդանավակայանը վերականգնում է աշխատանքը», որը դադարեցվել էր հոկտեմբերի 7-ին:
Սեպտեմբերի 19-ին Պալմայի Էլ Պասո գյուղի բնակավայրում հրաբխի ժայթքում էր սկսվել: Հրաբխի խառնարանից ակտիվ արտանետում է տեղի ունենում: Լավայի հոսքերն ավերել են մոտ 1000 շենք եւ հասել են օվկիանոսին, ինչը հանգեցրել է վնասակար գազերի մթնոլորտ արտանետմանը: Այժմ լավան ընդհանուր առմամբ տարածվել է ավելի քան 420 հեկտար տարածքի վրա: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կղզուց տարհանվել է մոտ 6 000 մարդ, տուժածներ չկան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...