Առաջին անգամ. Ադելը պատմել է իր սիրեցյալի մասին
33-ամյա երգչուհին հինգ տարվա մեջ առաջին անգամ մեծ հարցազրույց է տվել։ Աստղը պատմել է իր նոր բոյֆրենդի մասին, որի հետ նրանք արդեն մի քանի ամիս է միասին են։ Այս մասին փոխանցում է People Talk-ը։
Վերջերս Ադելը հաստատել էր մարզական գործակալ Ռիչ Պոլի հետ նոր հարաբերությունները՝ իր Instagram-ում հրապարակելով իրենց համատեղ լուսանկարը։ Առաջին անգամ երգչուհու եւ գործարարի սիրավեպի մասին խոսեցին հուլիսի սկզբին, երբ զույգը միասին հայտնվեց NBA-ի եզրափակչի ժամանակ: Սակայն Vogue-ին տված հարցազրույցում աստղն ասել է, որ «իր մասին պատմությունների 99,9% - ը հորինվել է»:
Ադելը խոստովանել է, որ նոր սիրեցյալի հետ իրեն հանգիստ է զգում։ «Ես նյարդայնություն կամ տանջանք չեմ զգում։ Ընդհակառակը։ Ես 33-ամյա ամուսնալուծված մայր եմ, ով ունի չափահաս որդի։ Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Եվ ես իսկապես գիտեմ, թե ինչ չեմ ուզում», - խոստովանել է աստղը հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Ադելն իր ամուսնուց բաժանվել է 2019 թվականին՝ 7 տարվա հարաբերություններից հետո։ Միասին նրանք դաստիարակում են համատեղ կյանքի ընթացքում ծնված որդուն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...