Կապանի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող տնակներից մեկում հայտնաբերվել է Իսպանիայի 40-ամյա քաղաքացու դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում ծավալված ճամբարային ավանում տեղադրված տնակի մեջ տղամարդու դի կա։
Փրկարարներն ու ոստիկանները տնակում հայտնաբերել են Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Խավիեր Ֆերնանդեսի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Այունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հետ եղած մարդիկ ծեծել են վագոն-տնակի դուռը, սակայն վերջինս չի արձագանքել դռան թակոցներին, ինչից հետո հրավիրել են թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին, ովքեր բացելով դուռը՝ ներսում հայտնաբերել էին Խ. Ֆերնանդեսի դին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...