Հայտնի է դարձել Facebook-ի աշխատակիցների` ընկերության վերաբերյալ զանգվածային բողոքների մասին
Facebook-ի` պրոդուկտների մասով նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենը, ով սոցցանցին մեղադրել էր ատելություն պարունակող քոնթենթի տարածման մեջ, առաջին աշխատակիցը չէ, ով նախազգուշացրել է ընկերությունում առկա խնդիրների մասին, հաղորդում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Washington Post-ը:
Ինչպես նշում է թերթը, մինչ այդ որոշ նախկին աշխատակիցներ արդեն հրապարակային հայտարարություններ էին արել կամ նույնիսկ գաղտնի փաստաթղթեր էին գողացել: Ընդ որում, նախկին գործատուի հասցեին քննադատությունները երբեմն նրանց պերսոնա նոն գրատա էին դարձնում տեխնիկական արդյունաբերության ոլորոտւմ: Միեւնույն ժամանակ, շատ աշխատակիցներ տարիներ շարունակ հետեւել են, թե ինչ է կատարվում ընկերությունում: Նրանք նաև զանգվածաբար բողոքել են սոցցանցի քաղաքականությունից Workplace ներքին ֆորումի ժամանակ եւ հայտնել բարոյալքման մասին, քանի որ ղեկավարությունը մերժում էր բազմամյա ներքին նախագծերը:
Նրանցից ոմանք թողել են աշխատանքը հոգնածության եւ հիասթափության պատճառով: Պարբերականի կողմից հարցված աշխատակիցները պատմել են, որ Facebook էին գալիս այն համոզմամբ, որ կարող են դերակատարություն ունենալ ծառայության շտկման գործում: Սակայն ժամանակի ընթացքում լավատեսությունը փոխարինվում էր հիասթափությամբ` տեսնելով թե, ինչ է կատարվում ընկերության ներսում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...