Սի Ցզինպինը խոստացել է վերամիավորվել Թայվանի հետ
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը Սինհայի հեղափոխության տարելիցի ժամանակ ասել է, որ Չինաստանն անջատողականության դեմ պայքարի մեծ փորձ ունի` մատնանշելով անկախ Թայվանի գոյությունը, գրում է «Գազետա»-ն` վկայակոչելով The Guardian-ը:
Չինաստանը չի վերահսկում Թայվանը 1949 թվականից ի վեր, երբ քաղաքացիական պատերազմում տանուլ տված Գոմինդան կուսակցության ազգայնականները փախան այնտեղ: Ընդ որում, Պեկինը շարունակում է կղզին իր տարածքը համարել եւ դրա նկատմամբ իր ինքնիշխանությունը «հիմնարար շահ» է կոչում: Կղզու ներկայիս իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը հանդես է գալիս ինքնաբավության օգտին եւ թայվանցիներին չինացիներից առանձին ազգ է համարում:
«Թայվանի անջատողականությունը հայրենիքի վերամիավորման ամենամեծ խոչընդոտն ու ազգային վերածննդի ամենամեծ թաքնված սպառնալիքն է»,- ասել է Սին:
Չինաստանի ղեկավարի հայտարարություններն արվել են Հարավչինական ծովում իրավիճակի սրման ֆոնին: Թայվանի ռազմական գերատեսչության ղեկավար Ցյու Գոչժենը ՉԺՀ-ի եւ Թայվանի միջեւ ներկայիս հարաբերություններն ամենալարվածն է անվանել վերջին 40 տարվա ընթացքում:
Նրա խոսքով` Չինաստանը կարող է ներխուժումը սկսել հենց հիմա, սակայն մի քանի տարի անց դրա գինը զգալիորեն ավելի ցածր կլինի, իսկ համապատասխան ուժերը` լիովին պատրաստ: Մասնավորապես, Թայվանը նշել է Չինաստանի ռազմական ծախսերի ավելացումը` առաջին հերթին ժամանակակից կործանիչների եւ երկկենցաղ մարտական նավերի համար:
Այս պահին աշխարհի շատ երկրներ հավատարիմ են «մեկ Չինաստանի» սկզբունքին, որը չինական մեկ պետության ճանաչում է ենթադրում. պաշտոնական հարաբերությունները կարելի է ունենալ կամ ՉԺՀ-ի, կամ Թայվանի հետ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...