Երեխային մանկապարտեզ ընդունելու համար պահանջում են վճարել գույքահարկը
«Իրատեսը» գրում է. «Պարզվում է՝ երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»՝ իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել:
Բանն այն է, որ Երևանում երեխային պետական մանկապարտեզ ընդունելու համար, մի տրցակ թղթերի հետ, պահանջում են նաև գույքահարկի, այսպես ասած, զրոյական փաստաթուղթ, չներկայացնելու դեպքում հնարավոր է, որ փոքրիկը չկարողանա հաճախել մանկապարտեզ։
Մնում է հասկանալ, թե երեխան ի՞նչ կապ ունի գույքահարկի հետ։ Եթե այս միջոցով, այն է՝ պարտադրաբար, քաղաքապետարանը փորձում է ծնողներից գանձել գույքահարկը, երեխան մեղավո՞ր է, որ ծնողը հնարավորություն չունի կամ այլ պատճառներով չի կարողացել այդ հարկը ժամանակին վճարել։ Մի՞թե պարտադրանքի այլ, օրինական մեթոդներ չկան, բացի այս զավեշտալի և անհեթեթ պահանջից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...