«Փաշինյանը ռադիկալ գլոբալիստական ուժերի գործիքն է հայկական պետականության դեմ». Վահե Դավթյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն է:
Բանախոսը վստահ է.
Սյունիքի շուրջ ընթացող գործընթացներից է կախված մեր երկրի լինել-չլինելու հարցը:
Մեր երկրի ավիացիոն ոլորտը չի կարգավորվում, հայկական օդային տարածքը պարզապես չի վերահսկվում:
Իշխանությունները չեն խոսում այն մասին, որ իրենց գործունեության արդյունքում ամբողջ մեկ տարի հայկական ավիացիան ԵՄ սև ցուցակում է:
Մենք հետևում ենք 2 մեծ տրանսպորտային լոգիստիկ բևեռների բախմանը, 2 մեգա նախագծերը խաչվում են Հարավային Կովկասում:
Հայաստանում օրվա իշխանությունները սպասարկում են սուլթանատի շահերը, և այդ օդային միջանցքի բացումը սաբոտաժ էր Իրանի դեմ:
Հայաստանում այլևս ոչինչ չի որոշվում, մեր երկրի անվտանգության հետ կապված ցանկացած հարց լուծվում է Հայաստանի սահմաններից դուրս:
Այս պսևդո իշխանություններից որևէ բան կախված չէ, նրանք գործիք են աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման կիզակետում:
Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Թեհրանը ձեռք է մեկնում, իսկ հայկական կողմը հրաժարվում է դրանից և միջանցք բացում հակառակ կողմի համար:
Այս վարչախմբի գլխավոր խնդիրը հնարավորինս երկար իշխանություն ունենալն է:
Հայ-իրանական տնտեսական օրակարգի շրջանակներում նախատեսված բոլոր ծրագրերը սառեցված են:
Չեմ բացառում, որ ինչ-որ պահի Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան գան ընդհանուր հայտարարի, իսկ Հայաստանն անգամ դառնա մանրադրամ:
2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը մտան Սոթքի հանքավայր, «ԳեոՊրոՄայնինգԳոլդը» չդադարեց աշխատել, և, փաստորեն, ընկերությունը շարունակում է աշխատել թե՛ Ադրբեջանում, և թե՛ Հայաստանում:
Փաշինյանի ֆենոմենը՝ աշխարհաքաղաքական տարբեր սպասելիքներ ունեցող դերակատարներին սուտ խոստումներ տալ, որի արդյունքում՝ վճարում ենք մենք բոլորս:
Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին, մեծ հաշվով, տեղավորվում է Ռուսաստանի գեոռազմավարության մեջ:
«Գազպրոմբանկը» Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքում տրանսպորտային և էներգետիկ նախագծերում ներդրումներ է կատարելու:
Նոյեմբերի 10-ի հայտարարության շրջանակներում ամեն ինչ արվեց հայկական շահը ոտնահարելու և Ադրբեջանի շահը սպասարկելու համար:
2018-ից ի վեր, հետևելով Փաշինյանի խոսույթին, նա հետևողականորեն թիրախավորում է հայկական պետականությունը, որը բխել է ռադիկալ գլոբալիստական ուժերի շահերից, որոնք նախևառաջ թիրախավորում են ավանդական, ազգային, կոնսերվատիվ պետությունները:
Հայաստանում ունենք աղքատության ճգնաժամային ցուցանիշ, իսկ եթե որևէ երկրում կա աղքատություն, ապա կա նաև անկրթություն, գրագիտության պակաս, իսկ նման հասարակությունը հեշտ է կառավարել, մանիպուլյացնել:
Աղքատ քաղաքացին անվտանգության մասին մտածելու ժամանակ չունի:
Քաղաքական ճանապարհով հնարավոր չէ որևէ բան անել, պետք է թողնել, որպեսզի այս իշխանություններն օրգանապես մաշվեն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը