ԵԽԽՎ-ի նոր բանաձևում նշված է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելը պարտադիր չէ
ԵԽԽՎ-ի «Պատվաստանյութեր COVID-19-ի դեմ էթիկական, իրավական և գործնական նկատառումները» նոր բանաձևում նշված է, որ բնակչությունը պետք է տեղեկացված լինի՝ պատվաստվելը պարտադիր չէ և ոչ ոք չի կարող քաղաքական կամ սոցիալական ճնշման ներքո պատվաստվել, եթե դրա ցանկությունը չունի:
ԵԽԽՎ-ի բանաձևում նշված է, որ գիտնականները կարճ ժամանակահատվածում նշանակալի աշխատանք են իրականացրել և հիմա գործելու ժամանակը կառավարություններինն է:
«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլորին և ամենուր՝ անկախ սեռից, ռասայից, կրոնից կամ այլ գործոններից:
Քաղաքացիները պետք է նախապես տեղեկացված լինեն, որ պատվաստվելը պարտադիր չէ և ոչ ոք չպետք է քաղաքական կամ սոցիալական ճնշման ներքո պատվաստվի, եթե դրա ցանկությունը չունի»,-նշված է ԵԽԽՎ բանաձևում:
ԵԽԽՎ-ն կառավարություններին նաև կոչ է անում երաշխավորել, որ որևէ մեկը խտրականության չենթարկվի պատվաստված չլինելու պատճառով, եթե նա հակացուցումներ կամ պարզապես պատվաստվելու ցանկություն չի ունեցել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...