Մարգարիտա Սիմոնյան. «Ռուսաստանը պետք է Թուրքիայից վերցնի Կարսը և Արարատը»
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը հայտնի է իր պոպուլիստական ելույթներով, Ռուսաստանի պետական լրատվամիջոցներ RT, Russia Segodnya-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ վիճաբանության ժամանակ ասել է, որ Ռուսաստանում կոշտ ռեժիմի պայմաններում «հայերը կստանան Արարատը և Կարսը, իսկ ելցինների ժամանակ հայերը կկորցնեն նաև Երևանը»:
Ի պատասխան՝ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ցանկանում է Արարատն ու Կարս քաղաքը, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի արևելքում,«վերադարձնել Ռուսաստանին»:
«Ես, իհարկե, ցանկանում եմ վերադարձնել Կարսը և Արարատը: Ռուսաստանին, որին նրանք պատկանում էին մինչև խայտառակ Կարսի պայմանագիրը, երբ առանձնացան Ռուսաստանից: Ես բավականին կայսերական, ռուսական գիտակցության տեր մարդ եմ: Ես կցանկանայի վերադարձնել ամեն ինչ: Եվ այն, ինչ ոչ պակաս ամոթալի և գուցե ավելի ամոթալի Բրեստի խաղաղությամբ տվեցինք՝ բնակչության մեկ երրորդը և մեր երկրի տարածքի հսկայական հատվածներ»,- ասել է Սիմոնյանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...