35 մլն դրամ տրամադրվեց՝ «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսվազք կազմակերպելու համար
ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրվի 35 մլն դրամ: Համապատասխան որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ գումարի տրամադրման նպատակը «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսվազքի մրցաշարի կազմակերպումն է:
«Մենք հանձնարարական ունենք, ամեն տարի անցկացնել տարբեր սպորտաձևռրից մասսայական միջոցառումներ: Մրցույթը նախատեսվում է հոկտեմբերի 30-ին՝ 10 կմ երկարությամբ կրոսվազք»,-նշեց նախարարը:
Վահրամ Դումանյանի խոսքով 35 մլն դրամից 15 միլիոնը մրցանակային ֆոնդն է կազմում, իսկ մնացածը կազմակերպչական տարբեր նպատակների համար են:
«Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով: Առաջին տարիքային խումբը 15-17 տարեկանների համար 3 կմ երկարությամբ, երկրորդ խումբը՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ 10 կմ: Երրորդ խումբը՝ 36 տարեկանից բարձր կանայք ու 40 տարեկանից բարձր տղամարդիկ: Առաջին տարիքային խմբի համար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն նոթբուքերով, երկրորդ և երրորդ տարիքային խմբերում 1-ին տեղ գրավողը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ»,-ասաց նախարարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը