Ձերբակալեք, կալանավորեք. Մյուս անգամ չլսեմ, որ ասեք՝ խանգարում են. Նիկոլ Փաշինյան
Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, գնացեք լուծեք: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
«Ոչ մեկ չի կարող խանգարել մեզ գործել: Պատվաստման թվերը շատ վատ են, որևէ մեկից չբողոքեք: Դա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց: Պետական կառավարման համակարգում չպետք է մարդ լինի, որ պատվաստված չլինի: Հերիք է բողոքեք, ամբողջ աշխարհում էլ կան հակապատվաստումային շարժումներ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև դիմեց ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, որ կեղծ պատվաստումների մասին ահազանգ էլ չլսի.
«Ձերբակալեք, կալանավորեք: Այդ բժիշկները, որոնք օգտվում են մարդկանց չպատվաստելու առիթից և պատվաստանյութը փչացնում, խիստ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Չլսեմ մյուս անգամ այս դահլիճում, որ ասեք խանգարում են: Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը