Շվեդիան կդադարեցնի երիտասարդներին Moderna պատվաստանյութի ներարկումը
Շվեդիան դադարեցնելու է COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութի օգտագործումը 1991 թվականին եւ ավելի ուշ ծնված մարդկանց համար՝ հնարավոր հազվագյուտ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումներից հետո, ինչպիսին է միոկարդիտը:
Շվեդական առողջապահական գործակալությունը հայտնել է, որ տվյալները վկայում են պատվաստված երիտասարդների շրջանում միոկարդիտի եւ պերիկարդիտի աճի մասին:
«Կապը հատկապես հստակ է, երբ խոսքը վերաբերում է Moderna Spikevax պատվաստանյութին, հատկապես երկրորդ դեղաչափից հետո», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Առողջապահական գործակալությունը հայտարարել է, որ այժմ առաջարկում է Pfizer/Biontech Comirnaty պատվաստանյութը: Մարդիկ, ովքեր ծնվել են 1991 թվականին կամ ավելի ուշ եւ ստացել են Moderna-ի առաջին ներարկումը՝ մոտ 81.000 մարդ, չեն ստանա երկրորդ չափաբաժինը:
Այս շաբաթվա սկզբին շվեդական առողջապահական գործակալությունը հայտարարել է, որ 12-15 տարեկան մարդիկ կստանան միայն Pfizer/Biontech պատվաստանյութը:
Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը մայիսին հավանություն է տվել Comirnaty-ին, իսկ հուլիսին՝ Spikevax-ին՝ 12 տարեկանից բարձր երեխաների համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...