Փաշինյանը ՄԱԿ-ի հարթակից ճիգ անգամ չգործադրեց՝ բարձրաձայնելու թշնամու կողմից Շուշին ու Հադրութը օկուպացնելու մասին․ Գալստյան
ԱԺ-ում, հայտարարությունների ժամին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց․
« Օրերս` ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, Փաշինյանը բացառիկ հնարավորություն ուներ միջազգային այդ բարձր հարթակում բարձրաձայնելու Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակի, նոր պատերազմի հնարավորության, նաև գոյաբանական այն ռեալ սպառնալիքների մասին, ինչի մեջ հայտնվել է Հայաստանը: Ներկայացնելով գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ իր տեսակետներն ու առաջարկությունները՝ Փաշինյանը հնչեցրեց անհասցե՝ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի արտահայտությունը, մոռանալով, իսկ ավելի շուտ չցանկանալով բարձրաձայնել այդ ագրեսիայի հիմնական դերակատարի՝ Թուրքիայի անունը: Փաստագրված հանցագործությունների կողքին Փաշինյանը չհիշատակեց ագրեսորների կողմից օգտագործված ՝ ֆոսֆորյաին ռումբերի մասին, որը միջազգային կոնվեցիայով արգելված զանգվածային ոչնչացման զինատեսակ է»,-ընդգծեց Լիլիթ Գալստյանը։
Շարունակելով խոսքը պատգամավորն ընդգծեց․
« Մարդն, ով երկու տարի առաջ բղավում էր՝ թե Արցախն Հայաստանն է և վերջ, որը Շուշիում նախագահական երդմնակալության էր մասնակցում, ՄԱԿ-ի հարթակից ճիգ անգամ չգործադրեց՝ բարձրաձայնելու թշնամու կողմից Շուշին ու Հադրութը օկուպացնելու մասին, այն Հադրութի մասին, ուր պատմականորեն թուրքական ենթակայություն ու թուրքի ոտք երբեք չի մտել»:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը