ՔՊ-ական պատգամավորը դժվարացավ ասել, թե ԽՍՀՄ-ի ո՞ր թվականի քարտեզով է Գորիս-Կապան ճանապարհը համարվում ադրբեջանական. (տեսանյութ)
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում կրկին պնդել է, թե Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ է, մեքենաներն առավելագույնը 5-15 րոպե սպասում են, ապա ռուս եւ հայ սահմանապահների ուղեկցությամբ շարունակում ճանապարհը։
Հիշեցնենք, որ Սյունիքի համայնքապետերը բազմիցս ահազանգել են ճիշտ հակառակի մասին, որ մեքենաները սպասում են 1-2 ժամ, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
Ադրբեջանական ոստիկանության անցակետի տեղադրումը ճանապարհին, ըստ քպական պատգամավորի, նորմալ է՝ նշելով, թե, իբր ԽՍՀՄ-ի քարտեզով այն եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ թե ո՞ր թվականի քարտեզի մասին է խոսքը՝ իշխանական պատգամավորը պատասխան չուներ, նա դժվարացավ այդ հարցին պատասխանել ու շտապեց հեռանալ։
Լրագրողի դիտարկմանը, որ ճանապարհի ադրբեջանական լինելու մասին իշխանությունների կողմից հնչեցվող հայտարարությունները ընդդեմ ՀՀ-ի օգտագործվում են Ադրբեջանի կողմից՝ ՔՊ-ական պատգամավորը մեղադրեց լրագրողներին։
Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ՝ նշելով, որ դրական ազդակներ են ստանում։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը