Բանակցային գործընթացը պետք է դադարեցվի ամբողջությամբ
Բանակցային գործընթացը պետք է դադարեցվեն ամբողջությամբ, չի կարելի բանակցել։ Պետք է վերադառնալ տուն, հասկանալ խնդիրները, պարզել պատճառները, գտնել մեղավորներին, ենթարկել պատասխանատվության՝ պետության ամենաբարձր պաշտոնատար անձից մինչև վերջին զինվորական։ Պետք է բոլորը պատասխան տան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա դա է ձևը, դա է պայմանը՝ լիզել վերքերը, վերականգնել բանակը, վերազինել բանակը, համախմբել ազգը, ժողովուրդը, բարձրացնել պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությունը, մեր պետության, քաղաքացիների անվտանգության երաշխիքները, հետո՝ առավել ամուր դիրքերից գնալ բանակցությունների, որովհետև այս պահին ոչինչ չունես առաջարկելու, վիճակը բավական բարդ է։ Ղազինյանի դիտարկմամբ՝ նախկինում ունեինք բավական շահեկան դիրքեր, կարող էինք բանակցել, չբանակցել, ունեինք առևտրի մեջ առաջարկելու էական բան։
«Ի՞նչ ունենք մենք այսօր առաջարկելու, կարծես՝ ոչինչ։ Եթե պահանջներ ներկայացվեն, կա մտավախություն և հիմնավորված տագնապ, որ Հայաստանի իշխանությունները կբավարարեն Ադրբեջանի բոլոր պահանջները»,- նշեց Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը