Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրել են բարձր մակարդակի սեռական ոտնձգությունների մեջ
Դանիայի նախկին վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիթը մեղադրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ' Էստենին՝ Կոպենհագենում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին կին քաղաքական գործիչը պատմել է իր հուշերում, մեջբերումը փոխանցում է France24-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել Ժիսկարի նախագահությամբ քաղաքական գործիչների համագումարի շրջանակներում, որի նպատակն էր Եվրոպական միության սահմանադրության մշակումը 2002-ին կամ 2003-ին: Այդ պահին ֆրանսիացի քաղաքական գործիչն արդեն երկրի նախագահ չի եղել, սակայն մասնակցել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նիստերին։ Իր հերթին, դանիացի կին քաղաքական գործչին դեռ չէին ընտրել վարչապետի պաշտոնում (դա տեղի է ունեցել 2011 թվականին), 2000-ականների սկզբին նա եղել Է Եվրախորհրդարանի պատգամավոր:
«Ես տեսա, որ Ժիսկար դ'Էստենը նստեց իմ կողքին։ Նա բռնեց իմ ազդրը՝ ձեռքը մեկնելով սեղանի տակ։ Ես տեղափոխվեցի և նստեցի այլ նստարանին»,-գրել է Թորնինգ-Շմիթը: Նա խոստովանել է, որ այդ ժամանակ դա սեռական ոտնձգություն չի համարել, թեեւ զայրացել է ֆրանսիացի քաղաքական գործչի գործողությունների վրա։
Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ' Էստենը մահացել է 94 տարեկանում՝ 2020-ի դեկտեմբերին։ Քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր նույն տարվա նոյեմբերի կեսերին՝ սրտի անբավարարության գանգատներով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...