Ավինյանն ու Բոշյանը գործուղվել են Սյունիք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովել, այդ նպատակով ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արման Բոշյանին իշխանությունը գործուղել է Սյունիք:
Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամեն շաբաթ նրանց կարելի է հանդիպել այնտեղ տարբեր շրջանակների հետ հանդիպելիս, որոնց մի մասը գաղտնի են պահում, մի հատվածն էլ հրապարակում են:
Ավինյանը Սյունիքի իրենց թիմակիցներին հորդորում է ակտիվանալ, աշխատել ամեն գնով Սյունիքի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ ու Կապանի համայնքներում իրենց տիրապետությունը հաստատելու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին նշված համայնքներում արդեն առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ պետք է կայանան: Հիմա իշխանությունները որոշել են գիշեր-ցերեկ անցկացնել մարզում իրենց համար ցանկալի արդյունքն ապահովվելու համար»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ