Նախկին ՀՀԿ-ականը կմտնի պայքարի մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ խոշորացված համայնքում պատրաստվում է առաջադրվել նաեւ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա մասնակցելու է «Կայունություն» կուսակցության ցուցակով, որի հիմնադիրներից է:
Զաքարյանը հաստատեց, որ նման մտադրություն ունի։ Նա մինչեւ 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից քննադատում էր իր կուսակցությանը` կոչ անելով վերակազմակերպվել, փոխել նախագահին։ 2021թ․ ապրիլի 3-ին (Լեռնիկ Ալեքսանյանի հետ) ստեղծեց այս կուսակցությունը։
Նա Վազգեն Սարգսյանի զինակիցներից է, ժամանակին եղել է տարածքային կառավարման փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ, ծնունդով Ավշար գյուղից է: Արարատում թեկնածուներ են առաջադրելու նաեւ ՔՊ-ն, ՀՀԿ-ն եւ տեղի համայնքապետերի «Մեր հզոր համայնք» կուսակցությունը: Արարատի մարզը, ըստ խոշորացման նախագծի, բաժանվելու է 4 մեծ շրջանի՝ Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ