Տիգրան Խաչատրյանը իր գործառույթներին չի տիրապետում. խուճապի մեջ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են՝ գործադիրում տպավորություն է ձեւավորվել, որ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը իր գործառույթներին չի տիրապետում:
Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատրյանի մոտ «խուճապային» տրամադրություններ են, քանի որ վերջինս պետք է առաջիկայում խորհրդարանին ներկայացնի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Մենք տեղեկացանք, որ վերջին օրերին Խաչատրյանին իր տեղակալները «պատրաստել են», որպեսզի ՀՀ կառավարության նիստին կարճ ներկայացնի բյուջեի նախագիծը, այնուհետեւ կարողանա ԱԺ-ում պատասխանել ընդդիմության հարցերին:
Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ այս պահը նախարարությունում նախարարի փոխարեն իր «գործն» անում է նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանը, որը փոխնախարար է նշանակվել սույն թվականի օգոստոսից: Վերջինս էլ եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով:
ՀՀ ֆինանսների նախարարությունում եւս թեժ քննարկում են նախարար Խաչատրյանի՝ այդ ոլորտից անտեղյակության հարցը, քանի որ մինչեւ Խաչատրյանը գրեթե բոլոր նախարարները իրենց գործի «վարպետն» են եղել:
Իսկ հիմա նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ է լինելու ԱԺ-ում, երբ նախարարը ներկայանա 2022 թվականի պետական բյուջեի կատարողականով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ