Բարսելոնայում Շակիրայի վրա վարազներ են հարձակվել
Բարսելոնայի այգում երկու վայրի վարազներ հարձակվել են փոփ աստղ Շակիրայի վրա, խլել նրա պայուսակը, որի մեջ եղել է հեռախոս, եւ փախել են անտառ: Ուսապարկը հաջողվել է վերադարձնել, փոխանցում է BBC-ն։
Այս մասին Շակիրան պատմել է իր «Instagram»-ում։ Վարազների լուսանկարները Շակիրան ցույց չի տվել, բայց ցույց է տվել կեղտոտ ուսապարկը։
«Տեսեք, երկու վայրի վարազներ ինձ վրա հարձակվել են այգում եւ պայուսակն այդ վիճակում թողել», - ասում է երգչուհին՝ ցույց տալով կեղտոտ սմբակներով ոտնահարված իրը:
Այնուհետեւ նա դիմել է որդուն․ «Միլան, ասա ճշմարտությունը, պատմիր, թե ինչպես է քո մայրը պայքարել վարազի դեմ»:
Բարսելոնայում մարդկանց եւ շների վրա վարազների հարձակումներն այնքան էլ հազվադեպ չեն։ 2016 թվականին ոստիկանությունը 1187 դիմում է ստացել այդ կենդանիների դեմ։ 2013թ․-ին ոստիկանը փորձել է ատրճանակից կրակել վարազի վրա, սակայն դրա փոխարեն դիպել է իր զուգընկերոջը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...