Սարկոզին կբողոքարկի դատավճիռը
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով Ֆրանսիայի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման` 2012 թվականի նախագահական ընտրարշավի անօրինական ֆինանսավորման համար, կբողոքարկի պատիժը, հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Թիերի Էրզոգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Սարկոզին, ում հետ ես հենց նոր խոսեցի հեռախոսով, խնդրեց ինձ բողոքարկել դատավճիռը: Եվ ես դա անմիջապես կանեմ»,- լրագրողներին ասել է Էրզոգը` մեկնաբանելով դատարանի որոշումը:
Չորեքշաբթի ավելի վաղ Փարիզի դատարանը Սարկոզիին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման` 2012 թվականի նախընտրական արշավի վրա ծախսերի համար: Ըստ դատավորի ՝ Ֆրանսիայի նախկին նախագահը պետք է պատիժը կրի տանը` էլեկտրոնային հսկողության ներքո, նշել է դատավորը:
Ինքը` Ֆրանսիայի նախագահը, ներկա չէր հինգշաբթի կայացված դատավճռի հրապարակմանը:
Դատարանը վճռել է, որ Սարկոզին գիտեր նախընտրական քարոզարշավի ծախսերի օրինական շեմը եւ նախազգուշացվել էր ծախսերի հնարավոր գերակատարումների մասին: Չնայած դրան` Սարկոզին շարունակել էր իր նախընտրական հանրահավաքները, ասել է դատավորը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...