«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը և Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սեյրան Օհանյանը կարևորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսությունը։
«Երկկողմ և բազմակողմ հարաբերությունները նպաստում են միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեև արդյունավետ համագործակցությանը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը։
Հանդիպման ընթացքում խորհրդարանականները խոսել են պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, Հայաստանի Հանրապետության սահմանների և ճանապարհների անվտանգության մասին։
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին՝ մասնավորապես մարդկանց և պատմամշակութային արժեքների հանդեպ իրականացվող վայրագություններին։ Հատուկ ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման գործում:
«Հայաստան» խմբակցության անդամներն անդրադարձել են դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներին, բարձրաձայնել, որ անհիմն պատճառաբանությամբ խոչընդոտվում են խորհրդարանական պատվիրակությունների մեջ ընդգրկված «Հայաստան» խմբակցության պատգամավորների այցերը արտասահման։
Անդրադարձ է կատարվել խորհրդարանում «Հայաստան» խմբակցության դերակատարությանը։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...