Վրաստանի վարչապետը Սաhակաշվիլու հնարավոր ժամանման մասին. օդանավակայանից՝ ուղիղ բանտ
Հենց որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաhակաշվիլին ոտք դնի վրացական հողի վրա, անմիջապես բանտ կուղարկվի, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին։
Վարչապետի խոսքով՝ միակ նպատակը, որը հետապնդում է Սաhակաշվիլին, ապակայունացումն է։
«Նա հիանալի գիտի, որ կհայտնվի բանտում։ Սաhակաշվիլու միակ խնդիրը եւ նպատակը մեր երկիրն ապակայունացնելն ու քաոս սերմանելն է։ Նրա միակ նպատակն ու ցանկությունը իշխանության վերադառնալն է, ինչը... անհասանելի երազանք է։ Բոլորը կկրեն խիստ պատասխանատվություն ցանկացած սադրանքի համար»,- ասել է Ղաիբաշվիլին։
Միեւնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ մինչեւ վերջ չի հավատում, որ Սաhակաշվիլին կգա։
«Այդ մարդը սպառնում էր գալ ութ տարվա ընթացքում, բայց չի կարող գալ, որովհետեւ վախկոտ է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը նաեւ ընդգծել է, որ նախկին նախագահի հայտարարություններն այն մասին, թե վրացի ժղովուրդը փողոց դուրս կգա եւ կպաշտպանի իրեն, նույնքան կեղծ են, որքան եւ ինքը։ Ղարիբաշվիլին համոզված է, որ Սաhակաշվիլին բավականաչափ կողմնակիցներ չունի, իսկ եթե նրան դիմավորեն էլ օդանավակայանում, ապա դրանք «Վրացական երազանքի» կողմնակիցները կլինեն։
Նախօրեի երեկոյան նախկին նախագահը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր ավիատոմսի լուսանկարը, որի համաձայն՝ Թբիլիսի է թռչելու հոկտեմբերի 2-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, ավելի ստույգ՝ 23։05-ին (Թբիլիսիի ժամանակով)։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...