Թուրքիայի պաշտպանության նախարարը մեղադրել է ՌԴ-ին
Թուրքիան մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից օդային հարձակումների հաճախակիացման կապակցությամբ: Այս մասին գերատեսչության թվիթերյան էջում հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը:
«Վերջերս Իդլիբում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածների աճ է գրանցվել: Մենք արդեն նշել ենք, որ դա հակասում է փոխըմբռնման հուշագրին», - նշել է նախարարը: Նրա խոսքով՝ ներկայում բանակցություններ են ընթանում Մոսկվայի և Անկարայի միջև ծագած հակասությունների շուրջ:
Աքարը հավելել է, որ Թուրքիան պետք է ներկայություն պահպանի Իդլիբում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սիրիացի փախստականների հոսքի աճի դեմ պայքարի համար:
Թուրքիայի պաշտպանության նախարարը Սիրիայում թուրքական զորախմբի նպատակն անվանել է «սիրիացի եղբայրների անվտանգության ապահովում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...