Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել
Իրանի նոր կառավարությունը կարող է կազմավորել թիմ երկու շաբաթվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը վերադառնալու բանակցությունների համար, շաբաթ ասել է Ռուսաստաի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանին արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցությունները ԳՀՀԾ լիարժեք վերականգնման մասին վերսկսվեն որքան հնարավոր է շուտ։ Բայց Իրանի կառավարությունը դեռեւս նոր-նոր է կազմավորվել, ասում են, որ իրենց եւս երկու շաբաթ է հարկավոր, հույս ունեմ՝ ոչ ավելի, որպեսզի կազմեն իրենց բանակցային թիմը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանը «մտածված լավատեսություն» ունի Իրանի հետ միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու առումով, ավելացրել է Լավրովը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...