Արցախի խնդիրը քաղաքական լուծում է պահանջում
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի հարցն է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման առանցքային թեմաներից մեկը։ Արցախյան հիմնահարցը լինելու է նաեւ Էրդողան-Բայդեն հանդիպման օրակարգում: ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, առաջ է տանելու այդ միջազգային ընդունված ձեւաչափում Արցախի կարգավիճակի որոշման գործընթացը, որը հակասում է Թուրքիայի եւ Ադրբեջանի արած հայտարարություններին, թե պատերազմով արդեն լուծել են հիմնահարցը: Այս հարցում ԱՄՆ-ն առավել քան հետեւողական է եւ նախատեսում է արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովի ժամանակ ակտիվացնել Մինսկի խմբի գործողությունները:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նախօրեին հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է բանակցություններ վերսկսել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ՝ Նյու Յորքում հանդիպում ունենալով վերջիններիս եւ միմյանց հետ: «Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացն առաջ մղելու կարեւոր գործիք»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:
Այսպիսով՝ եթե աշխարհաքաղաքական տարբեր հարցերում Էրդողանը ստիպված է լինում ոչ այնքան հաջող «խաղալ» ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հակադիր լարերի վրա, ապա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում, կարծես թե, նման երկընտրանքի առաջ կանգնած չէ, քանի որ եւ՛ ԱՄՆ-ն, եւ՛ ՌԴ-ն առաջ են քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան խնդրի հիմնարար ու երկարաժամկետ լուծում գտնելու թեզը: Սպասվում է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական որոշակի «առեւտրից» հետո Թուրքիան, այնուամենայնիվ, կհորդորի իր «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին, նստել Մինսկի խմբի բանակցային սեղանի շուրջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում