Ողբերգությունն այն չէ, որ այսքան պառակտված ենք, ողբերգություն է, երբ մեզ ոչինչ չի միավորում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ողբերգությունն այն չէ, որ մենք այսքան պառակտված ենք, սոցիալական և ունեցվածքային տարբեր կարգավիճակներում, տարբեր մտավոր և կրթական մակարդակ ունենք:
Ողբերգությունն այն է, որ մեզ ոչինչ չի միավորում` ո՛չ ընդհանուր գաղափարներ, ո՛չ նպատակներ ու երազանքներ: Պարզվեց` անգամ հայրենիքի, պետության գոյությունը գերնպատակ չէ և մեզ` հայերիս, համախմբող գործոն չէ: Որովհետև ոմանք նախկիններին ավելի են ատում, քան մեր պետությանը սպառնացող թշնամուն: Իսկ եթե մեր պետությունը դադարի գոյություն ունենալ, կմեկնեն այլ երկրներ և կապրեն այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Անգամ պարզ ինքնապաշտպանության զգացումը մեզ չի միավորում: Երասխում` կրակոցների տակ ապրող մարդն ասում է. «Ի՞նչ է եղել` կրակոցների տակ էլ ենք ապրում»:
Իսկ թշնամու հենակետն իր պատուհանից տեսնող կինը, որը 92-ից հետո թուրքին միայն հեռուստատեսությամբ էր տեսել, հայտարարում է․ «Եթե Սերժը լիներ, մեր գյուղը թուրքը գրավել էր` Նիկոլի շնորհքն է, որ դեռ էն սարի վրա են»: Մեզ չեն միավորում մեր մշակութային արժեքների հանդեպ համընդհանուր սերն ու հոգածությունը. մեկի համար Նարեկացին ու Թումանյանը մեծություն են, մյուսի համար՝ հետամնաց, դարն ապրած ռաբիզ գրողներ: Իսկ ի՜նչ աղետալի վիճակում են մեր բազմադարյա վանքերն ու հուշարձանները:
Մեզ չի միավորում սերը բնության հանդեպ․ մեկը ծառ է տնկում, մյուսը՝ բարբարոսաբար հատում ծառերը: Մեզ չի միավորում հարգանքը մեր պատմության հանդեպ. անգամ Տիգրան Մեծի և Արամ Մանուկյանի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Մենք միասնական չենք անգամ հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների հարցում` մեծ թվով մարդիկ կարող են Վազգեն Սարգսյանին, պատերազմում որդի կորցրած Կարին Տոնոյանին ու Գեղամ Նազարյանին հայհոյել, փնովել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ